Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ԵԱՀԿ հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, գործելաոճին հավատարիմ, հայտարարել է, թե՝ «երբեք նման առաքելության ուղարկման հարց չի քննարկվել ԵԱՀԿ որոշումների կայացման որեւէ կոլեկտիվ մարմնում եւ հետեւաբար նաեւ նման առաքելություն ուղարկելու մասին որոշում չի կայացվել»։
Պաշտոնական Բաքուն ընդգծել է, թե՝ «տվյալ անվան ներքո հանդես եկող որեւէ խումբ չի ունենալու ԵԱՀԿ մանդատ եւ որեւէ կերպ կապված չի լինելու ԵԱՀԿ-ի հետ, եւ վերջինիս ընդունած զեկույցներն էլ չեն համարվելու ԵԱՀԿ փաստաթղթեր»։














