Լրահոս 24/7
20.10.2022

Ն․ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ

Ն․ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ռոման Ալեքսանդրի, հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը գործընկերներ են, և մենք միասին մասնակցում ենք մի շարք ձևաչափերում: Եվրասիական տնտեսական միությունը գլխավոր հարթակներից է, որտեղ մենք համագործակցում ենք:

Իհարկե, ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում:

Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ և շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:

Իր հերթին՝ Բելառուսի վարչապետն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Ձեզ հետ` մեր համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար:

Իսկապես պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են և հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ և կիսում եմ մեր առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Ձեր գնահատականները:

Հարգելի Նիկոլ Վովայի, սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը:

Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»:

Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է