Լրահոս 24/7
20.10.2022

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հայաստանի վարչապետը դիմավորել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում: Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր, կառավարությունների հարգելի ղեկավարներ, անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ մենք, կարելի է ասել ավանդաբար, անցկացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստը։

Ցավով պիտի նշեմ, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում. բազմաթիվ առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում: Հարցականի տակ են հայտնվել նաև համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։

Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ և համակարգված փոխգործակցության համար:

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին: Այս համատեքստում ցանկանում եմ նշել ԵԱՏՄ շրջանակում բոլոր մակարդակներում իրականացվող բառի բուն իմաստով ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկող խնդիրներին արձագանքի համակարգված միջոցառումներ մշակելու ուղղությամբ:

Մինչ խոսքը Միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովին փոխանցելը, թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզական կողմին ինչպես նախագահության, այնպես էլ այսօրվա հարուստ օրակարգի մշակման ուղղությամբ գործադրված ջանքերի համար, որն ընդգրկում է եվրասիական ինտեգրման արդիական հարցերի բավական լայն շրջանակ։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ։ Շնորհակալություն ուշադրության համար»:

Նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր:

Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է