Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:
«Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»,- ասված է հայտարարությունում: