Պերուի Հուանուկո քաղաքում անցած շաբաթվա ընթացքում առնվազն 21 մարդ է մահացել անորակ ալկոհոլի պատճառով։ Ալկոհոլի բոլոր զոհերը հայտնաբերվել են փողոցներում, մի քանի մարդ փրկվել է։
Կատարվում է հետաքննություն։ Իշխանությունները ստուգել են տեղական շուկայում թունավորման աղբյուրը՝ վերցնելով վաճառվող մի քանի էժան լիկյորի նմուշներ։