Լրահոս 24/7
21.10.2022

Սամվել Բաբայանի կուսակցությունը հայտարարել է՝ ինչ պայմաններում կաջակցի Ռուբեն Վարդանյանի նշանակմանը

Սամվել Բաբայանի կուսակցությունը հայտարարել է՝ ինչ պայմաններում կաջակցի Ռուբեն Վարդանյանի նշանակմանը

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը հայտրարություն է տարածել կուսակցության անունից՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պետնախարարի պաշտոնում նշանակմանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ընդդիմադիր դիրքավորված հայկական մամուլը հատկապես վերջին շրջանում անհանգստացած է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի ստեփանակերտյան հանդիպումների արդյունքներով։ 
Տպավորություն ստեղծենք, թե չենք նկատում, որ այդ անհանգստության պատճառը Բաբայանի նկատմամբ ժողովրդի հավատի և վստահության բարձր մակարդակն է, որը ձեռնտու չէ արցախյան որոշ քաղաքական շրջանակների: «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն իր անառարկելի տեղն ունի Արցախում և հայոց պատմության մեջ և նրան որևէ մեկի հետ համեմատելն ու հակադրելը առնվազն անհեթեթ է։
Անդրադառնանք «Միասնական հայրենիք» խմբակցության, որպես խորհրդարանական երկրորդ ուժի, գործունեությանը և տեսլականին։ Մասնավորապես Արցախում քաղաքական հայտ ներկայացրած Ռուբեն Վարդանյանի առնչությամբ նշեմ, որ նրա՝ Արցախ տեղափոխվելու առնչությամբ մենք կանխակալ դիրքորոշում չունենք։ Այս մասին, ի դեպ, նաև կուսակցության առաջնորդն է հայտարարել՝ հասարակությանը կոչ անելով սպասել նրա աշխատանքի արդյունքներին։ Նրան, որպես պետական պաշտոնյայի, աջակցելը պայմանավորված կլինի նրա կողմից ներկայացվելիք զարգացման ծրագրերի և մեր տեսլականի համադրման հնարավորությամբ․ մասնավորապես 

– արտաքին քաղաքականության ոլորտում Արցախի սուբյեկտայնության իրացում՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն միջազգային դատարաններում, 

– անվտանգության ոլորտում՝ ինքնապաշտպանության իրավունքի լիարժեք իրացում, 

– սոցիալ-տնտեսական ոլորտում՝ «խելացի» գյուղերի մոդելի ներդնում, 0-ից 6 տարեկան երեխաների համար 80․000 ՀՀ դրամ, իսկ միայնակ մայրերի համար 100․000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստի սահմանում՝ իբրև ժողովրդագրական աճի նախադրյալ, 

– ներքաղաքական դաշտում՝ սահմանադրական բարեփոխումներ՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի նախագահի, Վարչապետի, սահմանադրական ինստիտուտների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաժանում։ 

Այս ամենը իրագործելու համար նախապայման է սահմանել կրթության ռազմավարություն՝ հստակ սահմանված նպատակներով, քանի որ կրթությունն է երկարաժամկետ կայուն զարգացման առանցքային նախադրյալը։ 

Ինչ վերաբերում է մեր խորհրդարանական խմբակցությանը, ապա այն հստակ դիրքորոշում ունի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորի խորհրդարանական գործունեությունը վերահսկելու վերաբերյալ և գտնում է, որ ժողովրդի ակնկալիքները չբավարարելու և օրենքով սահմանված լիազորությունները չիրացնելու դեպքում պատգամավորը պետք է հետ կանչվի։ Այս տրամաբանությամբ խմբակցությունը առաջարկել է պատգամավորի հետկանչման նորմը ամրագրել Սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավորներից ունեցած դժգոհություններին, ապա Սամվել Բաբայանն իր հանրային ելույթներում դժգոհություն է հայտնել Ազգային ժողովի աշխատանքից՝ առհասարակ։
Որպես խմբակցության ղեկավար, վերահաստատում եմ, որ պատրաստակամ ենք սատարելու մեր երկրի օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումներն արտացոլող մոտեցումները»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է