«Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանի բացման։
Նրա խոսքով, Իրանի քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանանները.
«Երևանում Իրանի, ինչպես նաև Կապանում հյուպատոսության իմ գործընկերների ջանքերով կաշխատենք, որ 2 երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնենք։ Սյունիքի մարզը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ»-ի կարևորագույն հատվածներից մեկը։ Մենք Հայաստանը համարում ենք «Հյուսիս-Հարավ» մայրուղում գտնվող կարևոր երկրներից մեկը, և մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումները այս ուղով ավելի զարգանան»,- ասել է նա։