«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»: Այս մասին այսօր Միրզոյանն ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը համատեղ ազդարարեցին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը։