Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երեք քաղաքացու և անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին անօդաչու սարքեր վաճառելու գործով:
Պատժամիջոցները կկիրառվեն Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Մուհամեդ Հուսեյն Բաղերիի, ՊՆ արդյունաբերական հետազոտությունների բաժնի պետ, գեներալ Սայիդ Հոջաթոլլահ Ղուրեյշիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սայիդ Աղաջանիի նկատմամբ:
Պատժամիջոցները սահմանվել են անօդաչու թռչող սարքեր արտադրող «Shahed Aviation Industries» ընկերության նկատմամբ։ Ավելի վաղ ԵՄ-ն ևս նմանատիպ պատժամիջոցներ էր կիրառել Իրանի նկատմամբ։