Լրահոս 24/7
21.10.2022

Պաշտոնական Բաքուն սպառնում է ԵԱՀԿ-ին

Պաշտոնական Բաքուն սպառնում է ԵԱՀԿ-ին

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում կազմակերպության 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել ԵԱՀԿ-ին միակողմանի որոշումներ կայացնելու մեջ և սպառնացել է չքննարկել կառույցի հաջորդ տարվա բյուջեյի նախագիծը։ 

«Հետաքրքիր է, որ նման միակողմանի այցի մասին հայտարարվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած բարձր մակարդակի վերջին հանդիպումից հետո, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին։ Որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց ՝ Ադրբեջանը դեմ չէր ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանի տարածքում ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայմանը։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, հեռացում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Նման կրիտիկական փուլում, երբ կողմերն առաջ են շարժվում ՝ կարևոր քայլեր կատարելով կարգավորման գործընթացում, այլ ոչ թե չափազանց զգույշ լինել, որպեսզի չվնասեն կամ վտանգի տակ չդնեն նման զգայուն գործընթացը, այս միակողմանի քայլը նպաստում է հենց դրան։

Այսպիսով, այս քայլը հետագայում կսահմանափակի ԵԱՀԿ -ի՝ որպես տարածաշրջանում ազնիվ միջնորդի դերը և էլ ավելի կնվազեցնի վստահությունը այդ կազմակերպության նկատմամբ, որի հեղինակությանն արդեն իսկ վնաս է հասցվել Մինսկի խմբի և ԵԱՀԿ այլ կառույցների գործունեությանը, որոնք, բացի երկակի ստանդարտների ամրագրումից և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ապօրինի օկուպացիայից, ոչնչով չեն զբաղվել». – ասվում է Ադրբեջանի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ «ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր սեփականությունն է։ Մենք չենք հանդուրժի փաստաթղթերի ու որոշումների կոպիտ խախտումներն ու անտեսումը, հակազդելու ենք համագործակցության ոգին խաթարելու փորձերին, որը պահպանվում է տվյալ կազմակերպության ներսում։ Այս միակողմանի քայլը հարցեր է առաջացնում այն ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են այդ նպատակների իրականացմանը, որոնք ներկայացված են 2023 թվականի համախմբված բյուջեի առաջարկի նախագծում: Քանի դեռ չի շտկվել ներկայիս իրավիճակը և վերականգնվել է համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին, Ադրբեջանի ներկայացուցչությունը չի քննարկի առաջիկա տարվա բյուջեի նախագիծը։ Այն իրեն իրավունք է վերապահում վերադառնալ այդ հարցին, երբ դա անհրաժեշտ է համարում»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանի հրավերով ԵԱՀԿ-ը հոկտեմբերի 21-ին կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան: ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է: Տեխնիկական թիմի կազմում կլինեն միջազգային փորձագետներ ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է