Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Լիզ Թրասի հրաժարականից հետո մտադիր է կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Նա դարձել է երկրորդ ֆավորիտը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռի համար պայքարում։
Ըստ բրիտանացի բուքմեյքերների՝ նա զգալի աջակցություն է ստացել պահպանողականների շրջանում։ Մրցավազքում առաջինը Ռիշի Սունակն է, երրորդը՝ Փենի Մորդոնթը։














