Լրահոս
22.10.2022

«Ներուժ 3.0»-ի շրջանակում այս տարի ՀՀ-ում հյուրընկալվել են 22 ստարտափներ աշխարհի ամենատարբեր երկրներից

«Ներուժ 3.0»-ի շրջանակում այս տարի ՀՀ-ում հյուրընկալվել են 22 ստարտափներ աշխարհի ամենատարբեր երկրներից

Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակության հետ կապերի բաժինը։

Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։

«Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս նաև այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:

Սիրելի՛ մասնակիցներ, ձեզանից յուրաքանչյուրը՝ դիմելով այս ծրագրին, կարևոր առաքելություն է ստանձնել. վերադառնալով հայրենիք, ձեր նորարարական գաղափարներն ու նախագծերը հայրենիքում կյանքի կոչելով՝ ներդրում ունենալ մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մեր սպասելիքներն այս ծրագրից շատ են. ձեզանից ակնկալում ենք նոր, հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ, մշակումներ ու լուծումներ: Եվ հավատացած ենք, որ «Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ծրագրի մասնակիցներին, որպեսզի նրանք շատ արագ հաստատվեն Հայաստանում և իրենց ստարտափը վերածեն կայուն զարգացող բիզնեսի:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, և, առհասարակ, համահայկական ծրագրերի շուրջ: «Հայ ժողովրդի մեծագույն ազգային հարստությունը մարդկային կապիտալն է, որի միջուկը հենց ինքը մարդն է:

Ի տարբերություն բնական ռեսուրսների՝ մարդկային կապիտալը և հատկապես սփյուռքի ներուժը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում այն կարող է շարունակաբար վերարտադրվել: Դեռևս 2018-ին, երբ առաջին անգամ անցկացվում էր այս ծրագիրը, մենք նպատակ ունեինք խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Այսօր էլ նոր մասնագետների ներգրավման կարիք ունենք:

Կարող ուժերը, նոր գաղափարները, թարմ մոտեցումները կբերեն աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությանը և նոր մշակույթի ձևավորմանը: Սիրելի՛ ներուժցիներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք իրականության աչքերի մեջ, իսկ այդ իրականությունը լի է փորձություններով և մարտահրավերներով։ Եվ փոխանակ առաջ շարժվենք՝ հայտնվել ենք մեղավորների հավերժ փնտրտուքի մեջ։ Եվ ուրեմն, առաջարկում եմ դուրս գալ մեղավորներ փնտրելու այս շրջափուլից, և մեր եռանդը, ջանքն ու կարողություններն ուղղենք մարտահրավերներին դիմակայելուն և զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ համառոտ ներկայացրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, այն զարգացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ռազմավարությունն ու տեսլականը:

«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։ Լավագույն նախագծերն այս անգամ ևս կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի:

Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:

Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին կշնորհվի 20 մլն դրամ, երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։

Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է