Լրահոս
22.10.2022

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ողջունելով Իրանի արտգործնախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախարար,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում։

Նախ ուզում եմ և՛ ձեզ, և՛ մեզ շնորհավորել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով և ուրախ եմ նաև, որ այսպիսի պայմաններում իրականացվեց հյուպատոսության բացումը: Կարծում եմ` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։

Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է, բայց կարծում եմ նաև, որ մենք այդ օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնենք։ Հասկանալիորեն հիմա շատ ենք կենտրոնացած և ստիպված ենք, ցավոք, ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ, բայց, մյուս կողմից, համոզված եմ, որ այդ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի պրակտիկ կլինի, եթե ամեն ինչին նայենք երկարաժամկետ կտրվածքով։ Ուրախ եմ, որ նախագահ Ռայիսիի հետ մեր խոսակցությունը կարծես ավելի ու ավելի հենց այսպիսի տրամաբանություն է ստանում։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ»:

Իրանի արտգործնախարարն իր խոսքում ասել է.

«Հանուն Աստծո, շատ շնորհակալ եմ։ Դուք շատ կարևոր հանգամանքների մասին նշեցիք։ Ձեր և պարոն Ռայիսիի հանդիպումը Նյու Յորքում իր մեջ պարունակում էր շատ կարևոր հարցեր, ինչպես նաև համաձայնեցումներ։ Թույլ տվեք փոխանցել իմ երկրի նախագահի ջերմ ողջույնները Ձեզ։ Պարոն Ռայիսին ինձ խնդրել է Ձեզ փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։

Մեծարգո պարոն Փաշինյան,

Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսական համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել