Լրահոս

Իրանի հյուպատոսության բացումը Կապանում պետք է դիտարկել «փափուկ ուժի» երկարաժամկետ և հարատև ռազմավարության համատեքստում

Ռազմական անվտանգության բաղադրիչի գերկարևորությամբ հանդերձ, որն այս պահի իսկապես արդիական, կենսական խնդիրն է մեզանում, հարկ է ուշադրությունից դուրս չթողնել ևս մի կարևոր պարագա: Գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

«Հարցերը, այդ թվում աշխարհաքաղաքական նշանակության, լուծվում են ոչ միայն կոշտ կամ այսպես ասած ֆիզիկական, այլ նաև «փափուկ ուժի» միջոցով:

Ավելին, եթե կոշտ ուժը աշխատում է այսպես ասած շրջափուլերով՝ լինեն դրանք որոշակի կանոնավոր կամ պատմա-քաղաքական օրինաչափություն ունեցող պարբերականությամբ փուլեր, թե անկանխատեսելի փուլեր, ապա «փափուկ ուժը» գործնականում այն է, որն աշխատում է միշտ, կամ ըստ էության պետք է աշխատի միշտ՝ որևէ խաղացողի ադեկվատության պարագայում:

Այդ իմաստով, թե՛ Հայաստանի, թե՛ մասնավորապես Սյունիքի շուրջ առկա իրողություններն ու մարտահրավերները Հայաստանի հանրապետությունը պարտավոր է ոչ պակաս ուշադրությամբ և կենտրոնացվածությամբ չափել նաև այդ պրիզմայով, առավել ևս, որ իրավիճակը դրանով չափում են գործնականում բոլոր այն խաղացողները, որոնք այս կամ այն կերպ որևէ հետաքրքրությամբ կամ անմջական կենսական շահով ներգրավված են «խաղում»:

Իրանի հյուպատոսության բացումը Կապանում պետք է դիտարկել ամենից առաջ «փափուկ ուժի» երկարաժամկետ և հարատև ռազմավարության համատեքստում, որ դավանում է Իրանը թե՛ խնդրի, թե՛ ընդհանրապես ռեգիոնի առնչությամբ:

Այդ իմաստով, հարկ է անել թերևս երկու կարևոր արձանագրում. նախ, ինչպես ռազմական անվտանգության բաղադրիչն ապահովելու, այդպես էլ «փափուկ ուժի» հարցում Հայաստանն իր խնդիրները լուծելու համար պետք է փնտրի գործընկերներ և օգտագործի շահերի համադրության ամենափոքր հնարավորությունն անգամ, իհարկե առանց պատրանքների, առանց «փրկչական» սպասումների, և երկրորդ՝ Հայաստանը պետք է ինչպես ռազմական անվտանգության, այդպես էլ «փափուկ ուժի» մեխանիզմի հարցում գերազանցապես ապավինի սեփական կարողությունների և դրանով ձևավորի կենսունակության հիմքը:

Միայն այդ դեպքում է հնարավոր գործընկերային տրամաբանությամբ հարակից մեխանիզմների ապահովումը: Այդով, շատ կարևոր է, թե Հայաստանը որքանով կկարողանա Սյունիքը վերածել հայկական լեցուն ու եռուն կյանքով ապրող շրջանի, սակայն իհարկե ոչ կղզու, այլ հայաստանյան օրգանիզմի կարևոր մասի տրամաբանությամբ»:

Թիվ 1

Recent Posts

Համաձայնագիրը թույլ է տալիս շարունակել բանակցությունները՝ առանց պարտադրանքի

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է. Վերջին շրջանում շատերն են հետաքրքրվում, թե ինչու…

10 minutes ago

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Իջևանի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝…

19 minutes ago

Շամշադինի մեծ, բայց չիրականացված պոտենցիալը

https://youtube.com/watch?v=ncvKQgfAzXg&si=G61-b_pUa7wJ1OwZ

24 minutes ago

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

15 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

15 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

15 hours ago