

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝ Երևանյան 124 հասցեում, այն վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով։
Բանկի վերաբացման արարողությանը ներկա էին Բանկի գործընկերները, աշխատակիցները, հաճախորդները և այլ հյուրեր։
Ֆասթ Բանկի «Իջևան» մասնաճյուղի կառավարարիչ Կարեն Բադալյանն ասել է․ «Վերաբացել ենք Ֆասթ Բանկի ևս մեկ հասցե, որտեղ բոլոր հաճախորդներն արդեն ավելի հարմարավետ կկատարեն բանկային գործարքները։ Սրահը համալրել ենք ժամանակակից բանկային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ ամեն ինչով՝ ավելի արագ ու ճկուն ֆինանսական լուծումներ տրամադրելու համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Իջևանի մասնաճյուղը կգործի 24/7 գրաֆիկով»։
Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում գործում է հերթերի կանոնակարգման համակարգ, որը հաճախորդների փորձառությունը դարձնում է արագ և հարմարավետ։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի և տրամադրում բարձրակարգ սպասարկում։
Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…