Լրահոս
23.10.2022

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով․ նախագիծ 

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով․ նախագիծ 

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է․ «Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:

Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:

Վերոշարադրվածից հետեւում է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն ՀՀ ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարեւորագույն սահմանադրաիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ 

Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:

Հարկ է անդրադառնալ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված՝ այլ երկրների համեմատական փորձին, որի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս, որ եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների եւ դրանց հրապարակային կոչերի համար:

Մասնավորապես Գերմանիայում քրեական պատասխանատվություն է սահմանված ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյությունը խաթարում կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի վրա հիմնված սահմանադրական կարգի փոփոխություն ձեռնարկելու համար:

Լիտվայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձի համար, ով հրապարակայնորեն կոչ է արել բռնությամբ խախտել Լիտվայի Հանրապետության ինքնիշխանությունը՝ փոխել սահմանադրական կարգը, տապալել օրինական իշխանությունը, ոտնձգել նրա անկախությունը կամ խախտել տարածքի ամբողջականությունը, ստեղծել զինված խմբավորումներ այդ նպատակների համար կամ սույն գլխով նախատեսված այլ հանցագործություններ կատարել, որոնք հարձակում են Լիտվայի պետության վրա։

Էստոնիայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի գործունեության համար, որն ուղղված է Էստոնիայի Հանրապետության անկախությանինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության բռնի խախտմանը, իշխանության բռնազավթմանը կամ ցանկացած այլ եղանակով Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը:

Սլովակիայում քրեական պատասխանատվություն է սահմանվում բռնություն գործադրելով կամ բռնության սպառնալիքով սահմանադրական կարգը փոխել, Սլովակիայի Հանրապետության ինքնավարությունը կամ ինքնիշխանությունը խախտել, Սլովակիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտել փորձելու համար։

Հեղինակավոր միջազգային փաստաթղթերում, կարդում ենք նախագծի հիմնավորման մեջ, եւ ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը եւ պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ են համարվում, եթե կարծիքի արտահայտումը՝ հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը եւ կարծիքի արտահայտման այլ ձեւերը, ուղղված են բռնության հրահրմանը կամ դրա սպառնալիք են պարունակում:

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան