Համացանցում է հայտնվել Դոնեցկի մատույցնեում վիրավորում ստացած ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի առաջին լուսանկարը հիվանդանոցից։ Ականի պայթյունից հետո նա ստացել է մատների բաց կոտրվածք և ոտքի վերքեր: Այս մասին Kotsnews Telegram ալիքին հայտնել է լրագրող Դմիտրի Կիսելյովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պեգովն ունի աջ ոտքի առաջին, երկրորդ մատների բաց կոտրվածք, ոտնաթաթի հատվածի վերքեր՝ «Թերթիկներ» ականի պայթյունի հետևանքով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեմյոն Պեգովը Դոնեցկի մատույցներում վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:















