Իրանը կիրակի հայտարարել է Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելու մասին, որով նրան կմատակարարի 40 տուրբիններ՝ օգնելու իր գազային արդյունաբերությանը Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իրանի «արդյունաբերական հաջողությունները չեն սահմանափակվում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտներով», – ասել է Iran Gas Engineering and Development Company-ի գործադիր տնօրեն Ռեզա Նուշադին, որը մեջբերում է նավթի նախարարության Shana գործակալությունը:
«Ներկայումս գազի արդյունաբերության համար անհրաժեշտ օբյեկտների և սարքավորումների 85 տոկոսը կառուցված է երկրի ներսում, և այդ հնարավորությունից ելնելով վերջերս պայմանագիր է ստորագրվել իրանական արտադրության 40 տուրբիններ Ռուսաստան արտահանելու համար»,- հավելել է նա։
Նուշադին չի հստակեցրել, թե երբ է կնքվել պայմանագիրը և երբ է նախատեսվում մատակարարել տուրբինները։
Ուկրաինայում Կրեմլի հարձակման պատճառով տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը նվազեցրեց կամ դադարեցրեց մատակարարումները եվրոպական տարբեր երկրներին, ինչի հետևանքով էներգակիրների գները բարձրացան:
Աղբյուրը՝ barrons.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…