Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:38-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 61 կմ խորության վրա։