53 փաթեթ մարդասիրական օգնություն՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ տրամադրվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքին, որը սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է վարելահողերը և արոտավայրերը:
Սահմանամերձ համայնք Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը հասավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի International Committee of the Red Cross in Armenia ուղեկցությամբ:
Օգնությունը տրամադրվել է ԿԽՄՖ Արտակարգ իրավիճակներին արձագանքման ֆոնդի աջակցությամբ: Ֆոնդի միջոցներով ընդհանուր առմամբ տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց կտրամադրվի սննդի 5500 փաթեթ, հիգիենիկ պարագաների 5500 փաթեթ, անկողնային պարգաների 300 հավաքածու, Ջերմուկի և Գորիսի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն Անվտանգ տարածքներ (2), որոնք կծառայեն որպես զարգացման կենտրոններ:
Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ, ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 5000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:
Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայնքներում և Երևանում:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…