Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի:
Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Միջազգային հանցավորության դեմ պայքարում հիմնական քննարկման թեմաներն ընդգրկուն էին՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքար, կիբեռհանցավորություն, երեխաների սեռական շահագործման դեմ պայքար և այլն:
Վեհաժողովի ավարտին ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ:
2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն:
ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին և նշել․ «Սերժ Սարգսյանն առաջինն…
ՇԱկտիվ աշխատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ ուղղորդելու դեպի աշխատանք: Այդ…
Չինաստանը ԱՄՆ-ի հետ կքննարկի առևտրային սահմանափակումները։ Չորեքշաբթի Չինաստանի պատվիրակությունը նախատեսում է համապատասխան հանդիպում անցկացնել ԱՄՆ…
«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում թոշակների բարձրացման խնդրին․ «Կենսաթոշակների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի…
ԱՄՆ-ի պատվիրակությունը Էր Ռիադում բանակցությունների ընթացքում ուշադիր լսել է ռուսական պատվիրակությանը, տեղեկացրել է միջազգային կոմիտեի…