Լրահոս 24/7

Ս․ Օհանյանը և այլ պատգամավորներ այցելել են Տավուշի մարզ

Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գառնիկ Դանիելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետ խմբակցության մարզային այցերի ծրագրի շրջանակներում եղել են Տավուշի մարզի Բերդ եւ Իջեւան քաղաքներում, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներում:

Բնակիչների, համայնքների ղեկավարների հետ հանդիպումներում մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավայրերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգային խնդիրներ, Հայոց բանակի ներկայիս վիճակը, Արցախի ապագան։ Բերդ համայնքում պատգամավորներին դիմավորել է օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը, որը ողջունել է մարզ այցելած քաղաքական գործիչներին՝ բնակիչներին տեղեկացնելով, որ անազատության օրերին պատգամավորներին պարբերաբար հանդիպել է քրեակատարողական հիմնարկում։

Պատգամավորները հանդիպումների ընթացքում ներկայացրել են երկրում ստեղծված իրավիճակը, արտաքին քաղաքական զարգացումներն ու նոր մարտահրավերները։ Զրույցներում հատուկ ուշադրության արժանացավ ՀՀ ԶՈւ ներկայիս վիճակը, բանակի նյութատեխնիկական ու մարդկային համալրումը։

Սահմանային այդ բնակավայրերի բնակիչներն առավել քան լավ էին պատկերացնում թշնամու վտանգավորությունն ու առաջնագծի ամուր լինելու անհրաժեշտությունը։ Զրույցների ընթացքում արծարծվել են նաեւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են ու կլինեն «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում։

Թիվ 1

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

7 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

8 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

9 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

10 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

10 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

12 hours ago