Բաքվում ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության՝ կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ցույցից մինչև 100 մարդ բերման է ենթարկվել։
Բողոքի ցույցը, որին, ըստ երևույթին, մասնակցել են տասնյակ ցուցարարներ, տևել է մեկ ժամ, նախքան ոստիկաններն այն կցրեին։ Նրանց պահանջներից էին հավաքների ազատության իրավունքը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ադրբեջանի ցամաքային սահմանների վերաբացումը, ազատ ընտրությունները և երկրում «ընտանեկան իշխանության» վերացումը։
Ոստիկանությունը շրջափակել է կառավարության շենքը և հսկողության տակ վերցրել այն։ Ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտնել է, որ իր մոտ 100 անդամ բերման է ենթարկվել շենքին մոտենալիս։
Անվտանգության աշխատակիցների խիտ ներկայության պայմաններում որոշ կուսակցականներ հերթով են եկել դեպքի վայր և ավելի ուշ բաժանվեց չորսից վեց հոգանոց ցուցարարների խմբերի:
Չնայած ոստիկանության հետապնդումներին և բողոքի ցույցի ժամանակ իրականացված ձերբակալություններին՝ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ցույցը «հաջող էր»:
«Թեև կուսակցության մինչև 100 ակտիվիստ բերման է ենթարկվել իրենց տներից, իսկ բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել՝ ճանապարհներին՝ մինչ ակցիայի վայր հասնելը, հարյուրավոր կուսակցականներ և այլ ցուցարարներ ակտիվ գնացել են ցույցի վայր»,- գրել է Քերիմլին։
«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…
Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը…
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝…