Լրահոս 24/7

Ռումինիայի ՊՆ ղեկավարը հրաժարական է տվել

Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուն հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ չի կարող համագործակցել երկրի նախագահի հետ՝ ճնշումների ֆոնին այն բանից հետո, երբ ինքն ասել է, որ պատերազմը դադարեցնելու Ուկրաինայի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բանակցելն է, հայտնում է Reuters-ը։

«Իմ հրաժարականը պայմանավորված է Ռումինիայի նախագահի, բանակի գլխավոր հրամանատարի հետ համագործակցության անհնարինությամբ»,- ասվում է Դինչուի հայտարարության մեջ: «Կարծում եմ, որ պաշտոնից իմ հրաժարականն անհրաժեշտ է, որպեսզի վնաս չհասցվի այն որոշումներին ու ծրագրերին, որոնք պահանջում են ճկուն հրամանատարական շղթաներ, այլ ոչ թե մի շարք նախագծերի խոչընդոտում, որոնք բացարձակապես անհրաժեշտ են… նախարարության եւ բանակի համար»:

Հոկտեմբերի սկզբին Դինչուն հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ են միջազգային դաշնակիցներ՝ Ռուսաստանի հետ անվտանգության եւ խաղաղության երաշխիքների շուրջ բանակցելու համար, ինչը քննադատել էին նախագահ Կլաուս Յոհանիսը եւ իշխող կոալիցիայի առաջնորդները: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իր մեկնաբանությունները կտրվել են համատեքստից:

Յոհանիսն ասել է, որ ուկրաինացիները պատերազմի համար վճարում են արյունով, եւ միայն նրանք կարող են որոշել, թե ինչի շուրջ ու երբ բանակցեն, եւ այդ դիրքորոշմանն աջակցում են Ռումինիան եւ ԵՄ-ն։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

12 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago