Լրահոս 24/7

ՄԱԿ-ն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում. Գուտերեշ

Միացյալ ազգերի կազմակերպությունն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի  հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 24-ին:

Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ի ստեղծումը հույսի գործնական մարմնացում է եղել:

«Այն հույսի և վճռականության մարմնացում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համընդհանուր հակամարտությունից դեպի համընդհանուր համագործակցության անցնելու առումով: Այսօր մեր կազմակերպությունն աննախադեպ փորձությունների է ենթարկվում»,-շեշտել է Գուտերեշը:

Ըստ նրա՝ ՄԱԿ-ը հենց նման իրավիճակների համար է ստեղծվել:

«Հիմա առավել քան երբևէ աշխարհի բոլոր անկյուններում մենք պետք է իրականություն դարձնենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները՝ հնարավորություն ընձեռելով խաղաղության համար  և վերջ դնելով հակամարտություններին, որոնք սպառնալիք են մարդկային կյանքերի, մեր ապագայի և գլոբալ առաջընթացի համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու և անհավասարությունը նվազեցնելու համար: Նա հորդորել է պաշտպանել մոլորակը՝ հանածո վառելիքից կախվածության դեմ պայքարելով:

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

26 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

48 minutes ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago