Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նստաշրջանում Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։
Հիշեցնենք, Դավիթ Առուշանյանը մինչ այս Գյումրիի փոխքաղաքապետն էր։ Իսկ ԱԺ-ում նա կփոխարինի Վահագն Հովակիմյանին, որն օրերս ընտրվեց ԿԸՀ նախագահ։
Դիմելով գյումրեցիներին, Առուշանյանը շնորհակալություն հայտնեց իր կառավարման ժամանակահատվածի վստահության և գնահատականի համար.
«Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը։ Նպատակներս մնացել են նույնը. ես և իմ գործընկերները ամեն ինչ անելու ենք՝ կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»։