Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեքշաբթի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Սա Գերմանիայի պետության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա՝ փետրվարի 24-ին ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր։
Կիևում Շտայնմայերը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Միաժամանակ, ըստ DPA-ի, գերմանական պետության ղեկավարը ցանկանում է սեփական աչքերով տեսնել Ուկրաինայի ավերածությունները։