Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Մայք Ռաունդսի (հանրապետական, Հարավային Դակոտա) ազգային անվտանգության հարցերով խորհրդական Դեն Ադելստայնի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ընթացիկ անվտանգային խնդիրները, ինչպես նաև իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր։