ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը։ Այս մասին գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
Փաստաբանական գաղտնիքն ու դրա վերաբերյալ ԱԱԾ վերաբերմունքը։ Փաստաբանական գաղտնիք պարունակող Է. Ալեքսանյանի մոտից առգրավված առարկաների վերադարձի պահանջը հրապարակային դարձնելուց անմիջապես հետո կայացվել է Էրիկի մոտից առգրավված բանալիները վերադարձնելու որոշում:
Թվային տեղեկատվության կրիչ հեռախոսը վերադարձնելու պահանջը մերժվել է…»,- գրել է նա։
Նշենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը հայտնել է, որ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք պարունակող
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, ինչով, ըստ ԱԱԾ-ի, օժանդակել է դատավորին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…