Լրահոս 24/7

Ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն․ Օհանյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը չեն պայքարում իշխանությանը հեռացնելու համար:

Օհանյանը, ներկայացնելով, թե  «Դիմադրություն» շարժումն ինչ է իրականացրել, նշեց, որ իրենց աշխատանքն իրականացվում է համադրված և ըստ անհրաժեշտության, եթե հարցերը վերաբերում են իրենց օրակարգին՝ Հայաստանի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը: «Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն կատարել  և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզելու գործընթացն, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է»,-ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունություն է ծավալում, որը կներկայացվի: Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Ըստ նրա՝ թեև նախորդ շարժման ընթացքում որոշակի հաջողության հասել են, սակայն դա բավարար չի համարում:

«Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ»,-նշեց Օհանյանը:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

4 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

8 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

8 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

8 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

8 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

9 hours ago