Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 27-29-ը Վիլնյուս կգործուղվի հայկական պատվիրակություն. այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ այդմ, պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գևորգ Մանթաշյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արա Մարգարյանը, Արմեն Մելքոնյանը, Լիլիթ Սարոյանը և Ահարոն Բարսեղյանը։














