Լրահոս 24/7
25.10.2022

Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողության չեն հասնի․ Զախարովա

Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողության չեն հասնի․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները, հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են, թե ինչ «աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը» և որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի։

Նա նշել է նաև, որ Անդրկովկասում թափ հավաքող միտումները, ուր Արևմուտքը փորձում է ներմուծել Ուկրաինայում փորձարկված առճակատման սխեմաները, չեն կարող չմտահոգել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ձգտելով վնասել մեր երկրների և ժողովրդների միջև առկա բազմադարյա կապերին՝ քայլեր են ձեռենարկվում վարկաբեկելու համար ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցումով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՈԿԿ-ներն ու ԶԼՄ-ները կրկնաի ուժով են ձգտում հակառուսական տրամադրություններ տարածել։

«Վստահ ենք, որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդելու ռազմավարական դաշինքը և բազմակողմանի կոոպերացիան Հայաստանի հետ, ինչը թույլ կտա միասին հաղթահարել առկա մարտահրավերները։

«Զարգանում է երկխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գծով։ Ապրանքաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային և լոգիստիկ, ենթակառուցվածքային, լեռնահանքային, բարձ տեխնոլոգիական ոլորտներում։ Տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ պատրաստ են հետագայում ևս ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներևգետիկ և պարենային անվտանգության հզորացման խնդիրները։ Բազմակողմանի շփումները գիտական, կրթական և մշակութային ոլորտներում ևս շարունակվում են։ Զգալի օգուտ է տալիս Երևանին նաև անդամակցությունը ԵԱՏՄ-ում։

Արևմուտքի անպատեհ և լկտի մոտեցումը նկատվում է նաև հայ-ադրբվեջանական կարգավորման հարցում։ Հաշվի չի առնվում ոչ տարածաշրջանային յուրահատկությունը, ոչ խնդրի առձնահատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և բալանսավորված լուծումների մշակումն է, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելը։

Յուրացվում և նենգափոխվում են մեր եռակողմ մշակումները։ Հաճախակի են դարձել ԵՄ, ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների այցերը Հայաստան։ Առաջ են մղվում շուտափույթ «թխված» նախաձեռնությունները, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ամբողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել բարդ պայմաններում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է