Լրահոս 24/7
25.10.2022

ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված․ Բաբաջանյան

ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված․ Բաբաջանյան

«ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված: Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ  Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, աած-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները, բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես հարավային Կալիֆորնիայի շրջաններում:  
Փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ,  թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ: 
ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ: 
Նախկին դատավորներից մեկը Լոս Անջելեսի ամենաթանկ Բեվերլի հիլզ քաղաքում հսկայական բիզնես կենտրոն է կառուցում, իսկ ոչ անհայտ պատգամավոր, Հայաստանի նախկին (և գուցե ներկա) թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարութ Փամբուկյանն, օրինակ, պարզվեց՝ միլիոնավոր դոլարների հասնող թանկարժեք ավտոմեքենաների պարկ ունի, շաբաթական առնվազն մեկ օր մի քանի հարյուր հազար դոլարի շրջանառության պոկերի երեկոյի մասնակից է: 
Փամբուկյանը, հիշեցնեմ, «Հայաստանի բաշխիչ ցանցերը» 2002-2003թթ. նորաստեղծ օֆշորներում գրանցված «Միդլենդ ռեսուրսիզ» ընկերությանը չնչին գումարով վաճառած պաշտոնյան է:
Այն, ինչ պարզվեց մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, տպավորություն ստացա, որ չկա որևէ օլիգարխ և նախկինում քիչ թե շատ երևացող պաշտոնյա, որ Կալիֆորնիա հայաստանյան ծագման ապօրինի եկամուտ փոխադրած չլինի և մասնակի կամ ամբողջական տեղափոխված չլինի: 
Նույնիսկ նրանք, որոնք տարիներ ի վեր իրենց կապիտալը տեղափոխում էին Ռուսաստան, շատերը դրանք վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում:
Այս ամենը, ինչպես հասկացա, ԱՄՆ իշխանությունների համար դեռևս շատ նախնական ուսումնասիրության նյութ է: Այս կապիտալը այսօր ԱՄՆ-ում դիտարկվում է որպես կոռուպցիային, կազմակերպված հանցավորությունը խթանող փող: 
Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ներգրավված կողմ չեն, նրանց հասու չեն այս կարևոր տեղեկությունները: 
Հայաստանի բանակի, մեր երկրի պաշտպանունակությունը, դիմադրողականությունն ապահովող կարողությունների ահռելի  մասը տեղափոխվել է ԱՄՆ: Հայաստանը ոտքի կանգնելու, ամրանալու համար շատ փողի կարիք ունի: Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում, կասկած չունեմ, այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը»,-գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան