ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել NASAMS-ի առաջին երկու զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է NASAMS արտադրող ամերիկյան Raytheon Technologies ընկերության գործադիր տնօրեն Գրեգ Հեյսը՝ CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մատակարարումները նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի անվտանգության խթանման նախաձեռնության շրջանակներում, որը ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից արտադրողների հետ պայմանագրերի կնքումը, այլ ոչ՝ ուղղակիորեն Պենտագոնի պահեստներից սարքավորումների տրամադրումը: