Ասում են՝ Արցախի մասով ՀՀ իշխանությունները հետքայլ են արել, այդպիսի բան չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ Արցախի մեր գործընկերների հետ հանդիպման ժամանակ մենք այս հարցը քննարկել ենք, եւ իրենք եւս արձանագրել են, որ Արցախն այսօր հասկանում է, որ ՀՀ-ն նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, եւ եթե այդ խնդիրները լինեն, մենք ո՞նց ենք Արցախին կարողանալու մեր աջակցությունը հայտնել»,-ասաց նա: