Mercedes-Benz-ը մտադիր է հեռանալ ռուսական շուկայից եւ վաճառել իր բաժնետոմսերը հայրենական դուստր ձեռնարկություններում։
Mercedes-Benz-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի համապատասխան մարմինների հավանությունը։
Mercedes-Benz RUS-ի գլխավոր տնօրեն Նատալյա Կորոլեւան ասել է, որ իր պայմանների համաձայնեցման հիմնական առաջնահերթություններն են եղել առավելագույնի հասցնել ռուս հաճախորդների նկատմամբ պարտավորությունների կատարումը ինչպես հետվաճառքի սպասարկման, այնպես էլ ֆինանսական ծառայությունների տրամադրման ոլորտում։