ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանն ու կինը՝ Ռիտա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։
Ինչպես տեղեկացանք հրապարակված փաստաթղթերից, նրանց ծանուցագիր է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Նրանք դատախազություն պետք է ներկայանան նոյեմբերի 2-ին։