Գլխավոր
17.08.2019

Լևոն Բարսեղյան. «Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից»

Լևոն Բարսեղյան. «Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից»

Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից

Վատիկանում ամենայն հայոց նախկին դեսպանը, նույն ինքը Սերժիկի փեսեն սկսել է հրապարակավ արտահայտվել, օգտվում է խոսքի եւ արտահայտման ազատության իրավունքից: Դա լավ է անշուշտ, որովհետեւ հեղափոխությունը այդ արժեքները պաշտպանելու համար էր նաեւ, ու ոչ մեկը արտահայտվելու համար քացու տակ չպիտի գցվի, ինչպես եղել է բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչների դեպքում նախկինում:

Ի՞նչ է ասում փեսեն, մի քանի կտոր նայենք.

«… հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:»

ՈՒզում եմ ասել՝ ի՜նչ ընդդիմադիր գործիչ է կորցրել Հայաստանը սկսած 90-ականներից, չէ՞: Տեսնես էն ում աներն էր իշխանության եկել ընտրակեղծիքների, մարդկանց իրավունքների զանգվածային խախտումների եւ ցուցարարներ ծեծելու, գնդակահարելու ու բանտարկելու գնով: Տեսնես ինքն ում մոտ էր դեսպան աշխատում տարիներ շարունակ, տեսնես ում լրատվամիջոցներն էին օրնիբուն գովում աներանց իշխանությունը ու բերանները ջուր առնում եւ աչքակապություն անում, երբ պիտի հասարակ լրատվություն ու վերլուծություն մատուցեին հանրությանը մարդկանց հանդեպ իշխանության սանձազերծած բռնությունների, վտարման, գաղթի, հանրային միջոցների թալանի, ծայրահեղ աղքատության, Աշոտյանի վարորդի ու բեւեռացման-սեւեռացման մասին: Կարող է՞ ոչ տեղյակ էր այդ ամենին, ոչ լեզու ուներ, ոչ գրել գիտեր, ոչ էլ տեղյակ էր, թե զանգվածային լրատվամիջոցներն ինչի համար են:

«… Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար:»

Ինչ ահավոր է չէ՞: Ով է խոսում իշխանություն պահելու հնարքների մասին, գիտելիքների ինչ անզուգական շտեմարան, տեսնես որտեղից է իմացել, որ կարելի է իշխանությունը ռեպրեսիաներով պահել, վրեժ է տեսել մարդը: Վրե՞ժ: Այս պարոնը կամ չի հասկանում, թե այդ բառն ինչ նշանակում, կամ որոշել է վերջին անգամ ծաղրել մեր բանականությունը: Ուզում եմ հրավիրել Սիցիլիա, երեւի չի եղել, այնտեղ թող հարցուփորձ անի, թե վրեժն ինչ է, ինչ մեթոդներ կան հազարամյա, փորձի հասկանալ, թե որքանով են այդ եղանակները համադրելի իր ընկալումների հետ:

Հետաքրքիր է, ինչ էր ասելու, ինչ բառ էր հորինելու, եթե Մարտի 1-ի զոհերի հարազատները անցած 1,5 տարում մեկ առ մեկ գնդակահարեին կամ հրապարակավ վառեին բոլոր նրանց, ովքեր ցուցարարներին ծեծելու եւ գնդակահարելու հրաման են տվել, ծեծել են եւ գնդակահարել, ովքեր բանակ են բերել քաղաքի վրա:

Ինչ կասեր, եթե նախկին քաղաքական բանտարկյալները գիշերով ձերբակալեին իրենց քաղբանտարկյալ սարքած քննիչներին, դատախազներին, դատավորներին ու դրանց դաս տվողներին, ապա տանեին իրենց տների նկուղներում պահեին չոր հացով ու ճիճվոտ ոսպով լակով:

Ամբողջական հոդվածը՝ news-line.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է