«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանքների անդամներից ու վիրավորներից 12 հոգի է դիմել կառավարություն՝ փոխհատուցում ստանալու համար։ Այս մասին ԱԺ-ում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ զոհվածների ընտանիքներին կառավարությունը կտրամադրի 3 մլն դրամ, մինչև 3 օր բուժում ստացած քաղաքացիներին կտրամադրվի 150 հազար դրամ, իսկ 3 և ավելի օր բուժում՝ 300 հազար դրամ։ Նախարարը նշեց, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացել էր 24 հոգի։














