Արցախ
26.10.2022

Ադրբեջանն արդեն 30 տարի փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանն արդեն 30 տարի փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը. ԱՀ ՄԻՊ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ 2012-ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման այն դեպքերը, որոնց ականատես եղանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, հստակ ցուցիչ էին այն բանի, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ և ունակ է դիմելու ռազմական ցանկացած բնույթի հանցագործության, ընդհուպ նաև քաղաքացիական օդանավերի թիրախավորման։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության հնարավորություն ստեղծելու բազմաթիվ պահանջներից հետո։ Գործում էին Ստեփանակերտ-Երևան և Ստեփանակերտ-Բաքու և հակառակ ուղղությունները։ Այնուամենայնիվ, ի հեճուկս առկա պահանջարկի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սահմանել էին խիստ սահմանափակ քանակի թռիչքներ դեպի Երևան։

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Արցախյան շարժմանը զուգահեռ Ադրբեջանը սկսել էր օդանավակայանը փակելու գործողություններ ձեռնարկել։ Դա արվում էր հարևան Իվանյան համայնքում լայնածավալ շինարարության միջոցով․ թռիչքուղու ուղիղ հարևանությամբ կառուցվում էին բնակելի տներ՝ խոչընդոտելու օդանավակայանի աշխատանքները և այն վերջնականապես դադարեցնելու համար։

Քաղաքացիական փոխադրումները Ստեփանակերտի օդանավակայանից դադարեցին իրականացվել 1992 թվականից՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։

Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։

Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել և արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր կառույցներից և անհատներից ակնկալում ենք համարձակություն՝ տեսնելու, արձանագրելու և հակազդելու ադրբեջանական հանցավոր գործողություններին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է