Լրահոս 24/7
26.10.2022

Կայացել է «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը

Կայացել է «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի հոկտեմբերի 26-ին կայացած շնորհանդեսին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են հետազոտական նախագծի իրականացման կարևորությանն ու արդիականությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառման կարևորությունը․ «Կարծում եմ՝ հետազոտությունը կօգնի էլ ավելի մեծացնել և ներգրավել արհեստական բանականության գործիքները սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակման գործում։ Այն նաև թույլ կտա կարիքների գնահատման ավելի արդյունավետ և թիրախային որոշումներ կայացնել, ունենալ տվյալներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպիսի խնդիրներ ու մարտահրավերներ ունենք, և դրանց կարգավորման ինչ հնարավորություններ կան»։ 

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի գործունեությանը՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ 2013 թվականից Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված աղքատության վերացմանն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն։ Վերջինիս խոսքով՝ Ասիական զարգացման բանկի համար սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը բավականին նոր է, և իրենք մեծ պատրաստակամությամբ հանձն են առել աջակցել ծրագրի իրականացմանը․ «Շատ ոգևորիչ էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համագործակցության նման առաջարկ ստանալը։ Կարծում եմ՝ նոր գործիքների կիրառմամբ մենք կկարողանանք առավել երկարաժամկետ և հիմնարար լուծումներ գտնել խոցելի խմբերին աջակցելու համար»։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը տեսաուղերձով հանդես է եկել նաև Ասիական զարգացման բանկի Սոցիալական զարգացման թեմատիկ խմբի ղեկավար Վենդի Ուոքերը։ Ընդգծելով թվային նորարարությունների կիրառման կարևորությունը սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման և դիմակայունության զարգացման գործում, վերջինս նշել է, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը առաջամարտիկներից մեկն է․ «Շատ ուրախ ենք, որ մեր տեխնիկական աջակցության միջոցով, կարողացանք աջակցել Հայաստանում արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող այս նախագծին։ Լիահույս ենք, որ այն փոխելու է համակարգերի հնարավորությունները և դառնալու է սոցիալական պաշտպանության ոլորտում թվային նորարարության օգտագործման կարևոր դեպքերից մեկը»։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ևս ընդգծել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել թվային ծառայությունների որակը բարելավմանը։

«Պետության կողմից ավելացող թվային ծառայությունների հիմքում կարևոր է ունենալ տվյալահեն որոշումների կայացման նորարարական մեխանիզմներ, այս հետազոտական նախագիծը հենց այդ խնդիրների լուծման համար է, որի նպատակը նաև կանխատեսող իրավիճակային լուծումներն են, որոնք կնպաստեն ավելի ճշգրիտ որոծումների կայացմանը»,- նշել է Անահիտ Պարզյանը։   

ՀՀ ԱՍՀ նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանն Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին հանձնել է շնորհակալագիր՝ արդյունավետ համագործակցության համար։

Նախագծի շրջանակում փորձարկվել է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման կիրառելիությունը կարիքի գնահատման մեխանիզմների վրա, վերլուծվել է զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը, իրականացվել են վերլուծական մոդելավորումներ տվյալահեն քաղաքականությունների մշակման համար, ստեղծվել են խոցելի խմբերի նոր կլաստերներ։  

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է