Լրահոս 24/7
26.10.2022

Հայկական հետաքննական լրագրության պերճանքն ու թշվառությունը

Հայկական հետաքննական լրագրության պերճանքն ու թշվառությունը

«Երեկ «Հետք» ինտերնետային թերթում մի հրապարակում է տեղադրվել իմ և ինձ հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց մասին՝ այնպիսի ոճով ու տրամաբանությամբ, որ կարծես թե ես շատ վաղուց մի «հանցավոր սինդիկատ» եմ ղեկավարում։ Այդ հրապարակման մեջ առկա ինձ վերաբերող տեղեկատվության զգալի մասն առկա է իմ և կնոջս հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում՝ օրենքով սահմանված ժամկետում։

Այդ տեղեկատվության մեջ չկա որևէ սենսացիա և հաշվի առնելով, որ 2018 թվականից ես համարվում եմ հայտարարագիր ներկայացնող անձ, մեր հայտարարագրերի մեջ մեր իսկ կողմից ներկայացված տեղեկատվությունը բազմիցս հրապարակվել է մամուլում, այդ թվում՝ վերջին անգամ մի քանի ամիս առաջ: Ինձ համար տարօրինակ է դա կրկին անգամ հենց այս օրերին, որպես «բացահայտում» ներկայացնելը։ Իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ։

Լրագրողական ցածրորակ աշխատանքի մասին է վկայում, օրինակ, երբ որպես ահասարսուռ «բացահայտում» է ներկայացվում հորս կողմից ինչ-որ չաշխատող ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելը հեռավոր 1996 թվականում, երբ ես 14 տարեկան դպրոցական եմ եղել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ ինքս չեմ իմացել դրա մասին և դա ինձ համար իրոք «բացահայտում» էր։ Կամ, երբ ինձ ներկայացնում են, որպես զբոսաշրջային բիզնես գործունեություն իրականացնող անձ՝ ավելի քան 10 տարի առաջ բացված ու երբեք չաշխատած մեկ այլ ընկերությունում մասնաբաժին ունենալու և դրանից հրաժարվելու համատեքստում։ Հիրավի սենսացիոն բացահայտումներ են։

Շատ հետաքրքիր է նաև թե ինչ թել է թելում «հետաքննական», իսկ իրականում վաղուց արդեն քաղաքական հարցեր լուծող լրագրությունը, երբ մանրամասն ներկայացնում է, թե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված կամ գույքի առքուվաճառքի գործարքներ կնքած անձինք ժամանակին ինչով են զբաղվել, ինչ գույք են ունեցել կամ ինչ պաշտոններ են զբաղեցրել, կարծես պետք է նախապես ինքնակենսագրականներ պահանջենք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց առաջ։ Այնուամենայնիվ, մի քանի հանգամանքի անդրադառնամ առանձին։

Հայտարարագրերիս մեջ նշված է, որ մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցրել եմ ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը, իսկ կնոջս հայտարարագրերի մեջ նշված է, որ այդ պահից սկսած նա է զբաղեցրել այդ ՍՊԸ տնօրենի պաշտոնը։ 2022 թվականին կինս ձեռք է բերել այդ ՍՊԸ 10% մասնաբաժինը, ինչն օրենքով արգելված չէ, հետևաբար դա կրկին, որպես «բացահայտում» ներկայացնելը տարօրինակ է, քանի որ գործարքը տեղի է ունեցել 2022 թվականին, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 2022 թվականի նրա հայտարարագրում մինչև 2023 թվականի մայիսի 31-ը։

Տարօրինակ անդրադարձ է արվել իմ և կնոջս կողմից գույքի ձեռքբերումներին՝ կրկին տողատակում ունենալով, որ կա’մ գույք ձեռք բերելը ապօրինի կամ պախարակելի մի բան է, կա’մ էլ դա իրականացվել է ապօրինի ֆինանսական միջոցներով։ Բոլոր ձեռքբերումներն իրականացվել են իմ և կնոջս օրինական եկամուտներով, որոնք հայտարարագրված են և, հետևաբար, անհասկանալի է դրանք այդպիսի լույսի ներքո ներկայացնելը։

ՀՀ օրենսդրության համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելք չկա և, ըստ էության, չի էլ կարող լինել, հետևաբար՝ հորս կողմից ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելն օրենքով արգելված չէ։ Օրենքով կարգավորվում են միայն շահերի բախման դեպքերը, ինչը տվյալ իրավիճակում կիրառելի չէ և, հետևաբար, անհասկանալի է ձեռնարկատիրական գործունեության այս դեպքին նման անդրադարձ անելը։
Հրապարակման վերաբերյալ այլ մեկնաբանությունները համարում եմ ավելորդ։

Հ.Գ. Հուսամ կգա այն օրը, երբ բաց աղբյուրներից վերցված և որևէ կերպ չթաքցված տեղեկատվությունն ու փաստերը հրապարակելը և դրանք որպես բացահայտում ներկայացնելը, իրար հետ չկապված անձանց և երևույթները մակերեսային դատողություններով իրար հետ կապելը, կդադարի համարվել «հետաքննական» լրագրություն»,- գրել է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է