Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը։
Նա 48 տարեկան էր։
Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ. հունիսի 30-ին։ 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2017թ.հիմնադրել էր «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը։
2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։