Categories: Գլխավոր

Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը… «Իմ քայլի» պատգամավորի ուշագրավ հարցադրումը ՔՊ-ականներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի հուլիսի 6-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):

1) Արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա:
2) Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը (այլ ոչ թե հիմնվել այլոց` հիմնականում չկարդացածների պնդումների վրա) և համոզվել, որ «Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար» հանքի շահագործումն անվտանգ է:

Եվ մեկ բոնուսային հարց, որը երկրորդի լրացումն է: Դուք ասում եք, որ մենք մասնագետ չենք, հետևաբար հիմնվում ենք Քննչական կոմիտեի այն որոշման վրա, որ ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան», հետևաբար եթե այդ հիմքերը չկան, ապա այդտեղից բխում է, որ հանքի շահագործումը անվտանգ է, վտանգներն էլ` կառավարելի (մի փոքր պարզեցված եմ ներկայացնում):

Նույնիսկ այս պահին չեմ ուզում քննարկել` արդյոք քննիչը կամ քննիչների խումբը «Էլարդ»-ի եզրակացությունը կարդացել և ճիշտ են հասկացել կամ արդյոք նրանք են այդ «մասնագետները», ում մեկնաբանությանը մենք անվերապահ պետք է վստահենք այս անչափ կարևոր հարցում քաղաքական որոշում կայացնելիս: Հարցն այստեղ լրիվ այլ է. արդյո՞ք այն փաստը, որ «Լիդիան»-ի գործողություններում հանցակազմ չկա, ավտոմատ նշանակում է, որ հանքը կարելի է շահագործել և հագիստ լինել հետևանքների համար:

Նույն տրամաբանությամբ մի՞թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որի օրինակը վերջին օրերին հաճախ են սիրում բերել մեր որոշ գործընկերներ, քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցանք է գործում` այսքան տասնամյակ շահագործելով հանքը և մի՞թե հանցանք չգործելով պակաս ավերածություններ է գործում կամ վնաս հասցնում շրջակա միջավայրին:

Առայժմ այսքանը:

editors

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

29 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago