

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում նորմալ ասֆալտապատ է: 2 կիլոմետր է մնացել, որ հասնենք Եղիպատրուշ, մեքենայի ընթացքը հարկադրված դանդաղեցրինք, որպեսզի չվնասենք մեքենան: 2 տարի առաջ հիմնանորոգված ասֆալտապատ ճանապարհը սկզբում տեղ-տեղ, ապա ամբողջությամբ քանդված է:
Եղիպատրուշ գյուղում տեղյակ էին, որ լրագրողներ են գալու և գյուղի տղամարդկանց մի մասը՝ մի քանի տասնյակ, հավաքվել էին քանդված ճանապարհահատվածում: Զրույցից հետո խմբով ցույց են տալիս քանդված և ճաքճքված ճանապարհը, պատմում, թե ով, երբ և ինչ աշխատանք է կատարել, ինչի հետևանքով գյուղի հիմնանորոգված ճանապարհը սկսել է քանդվել:
Այսպես, 2016 թ-ին Տրանսպորտի և կապի նախարարությունը «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի հետ կնքել է Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր: Նույն տարում էլ սկսվել է հողային աշխատանքները, իսկ 2017 թ.-ին` բուն ասֆալտապատումը: 2018 թ.-ին ճանապարհը սկսվել է քանդվել: Այս տարի նույն ընկերությունը փորձել է փոսալցումներ կատարել, սակայն գյուղացիները թույլ չեն տվել և պահանջել են հիմնանորոգում, կապալառուն հրաժարվել է:
Եղիպատրուշի վարչական ղեկավար Մարզպետ Գրիգորյանը պատմեց, որ 2018 թ.-ին ճանապարհի 1 կմ հատվածը նստվածք է տվել: Գյուղացիներից Գևորգ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ կապալառուի նպատակն է՝ փոսալցումներ կատարել և վերջ, ոչ մի խոսքակցություն չկա հիմնանորոգման մասին:
«Փոսային լցումները չի արդարացնելու, մեկ ամիս հետո նորից նույն ձև է լինելու: Ժողովրդի արդարացի պահանջն է, որ հիմնովին մինչև Քուչակ սարքեն: 700 մլն դրամ փող են դուրս գրել, թող պարզեն՝ ո՞վ է ծախսել, ո՞ւմ գրպանն է գնացել, թող բերի սարքի: Գյուղապետը շատ փափուկ է ներկայացնում: Նախագծով ոչ մի բան արված չի: Ո՞վ է եղել ղեկավարը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, թուրը աջ ու ձախ կտրում էր»,- զայրացած ասաց Գևորգ Խաչատրյանը:
Ավելին՝ hetq.am
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…