Լրահոս 24/7
27.10.2022

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգը

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգը

 Սոչիում հոկտեմբերի 31-ին  նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը:

Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է:

Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն,  ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը  մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է:

«Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է