Լրահոս 24/7
27.10.2022

Կառավարությունը վերանայել է սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկը

Կառավարությունը վերանայել է սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկը

Կառավարությունը վերանայեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով պետական բյուջեի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված կրթօջախները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 2014-2015թթ. Հայաստանում տեղի է ունեցել դպրոցների ուսումնասիրություն. 

«Առանձնացվել է 437 շենք, որ ունեն սեյսմիկ խնդիրներ ու կարիք կա հիմնանորոգման, ամրացման կամ նոր կառուցման։ Եւ այս տարիներին իրականացված ծրագրերով այդ 437 դպրոցներից 63-ում տեղի է ունեցել շինարարություն, որոնց մեծ մասն ավարտված է»։ Ըստ Սանոսյանի, կառավարության այս որոշմամբ 437 դպրոցների ցանկից հանում են նրանք, որ այլևս սեյսմիկ չեն, դրանց համար նոր շենքեր են կառուցվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց ՀՀ-ում իրականացվող դպրոցաշինության ծրագրերի մասին, նշելով.

«Մենք մի շարք գյուղերում կառուցում ենք դպրոցներ, որտեղ վերջին 30 տարում հանրային նշանակության ոչ մի շինարարություն չի եղել: Այդ շենքերը պետք է ապրեն: Արգինա համայնքում փառահեղ շենք է կառուցվում, բայց այդտեղ միայն դպրոցական ծրագիրը քիչ կլինի, պետք է համայնքային կյանքի կազմակերպման կենտրոններ դարձնել»:

Նրա խոսքով, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 337-ից ավելի դպրոց և 521 մանկապարտեզ է կառուցվելու. 

«2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց և 53 մանկապարտեզ»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է