Երեկ Ջերմուկում հանրահավաք էր։ Հավաքվածները վարչապետից ցանկանում էին ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ եթե Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են, բայց բնակիչները, միևնույն է, դեմ են Ամուլսարի շահագործմանը, այդ դեպքում ի՞նչ է լինելու հետագայում:

Սա Ամուլսարի հետ կապված թերևս ամենասկզբունքային հարցադրումն է։ Միջազգային փորձաքննության եզրակացությունը, ինչքան էլ այն հեղինակավոր լինի, չի արտահայտում Հայաստանի հասարակության սուվերեն կամքը՝ հատկապես այս դեպքում, երբ հասարակությունն ամենևին էլ միանշանակ կարծիք չունի Ամուլսարի շահագործման հարցում։ Ընդ որում՝ երկփեղկված են ոչ միայն հասարակությունն ու փորձագետները, այլ նաև՝ այսպես կոչված, հեղափոխության թիմը։ Ի վերջո, չմոռանանք, որ բնապահպանական ակտիվիստները եղել են հեղափոխության կարևոր սեգմենտներից մեկը, այն խումբը, որը նաև արժեքային, գաղափարական ներդրում ունի անցած տարվա իրադարձություններում։

Ինքնին հասկանալի է, որ Ամուլսարի հարցով ցանկացած որոշում փորձություն է լինելու հեղափոխության թիմի համար։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը մի կողմից հարգի երկրի միջազգային պարտավորությունները, մյուս կողմից՝ մեր հասարակության սուվերեն կամքը։

Օրինակ՝ ջերմուկցիներն ակնկալում են, որ Փաշինյանը պետք է հյուրընկալվի իրենց քաղաքում և վերջնական որոշումը կայացնի, այսպես կոչված, Ագորրայում՝ ինչպես խոստացել էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ կամ անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Վարչապետն, ըստ ամենայնի, դեռ վերջնական որոշում չունի ու այնպիսի տպավորություն է, որ ժամանակ է ձգում։

Ավելին՝ 1in.am

editors

Recent Posts

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

18 minutes ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

2 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

21 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

21 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

22 hours ago