Լրահոս 24/7

ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:

Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նշենք, որ երեկ Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերագ սրբավայրում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կրակ է բացվել Շահ Չերագի սրբավայրում ուխտավորների վրա:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ վիրավորվել։

Իրանական Mehr լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի իշխանություններին, հայտնում է, որ երեք անհայտ անձ ներխուժել է սրբավայրի տարածք և կրակ բացել հավատացյալների ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 minutes ago

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

22 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

36 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

56 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

2 hours ago