Լրահոս 24/7
27.10.2022

Հայաստանը գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանը գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ 2022 թվականի սեպտեմբերին  եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ.  2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը ունեցել է 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է ավելի քան 10 հազարով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև պետք է արձանագրեմ, որ այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 312-ով կամ 18,6 տոկոսով: Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով:

«Սա, կարծում եմ, մի տարվա համար շատ կարևոր ցուցանիշ է: 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 տոկոսով, այսինքն՝ հիմա Հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին: Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը. Սա, թերևս, այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկն ավել է հավաքագրվել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձին՝ վարչապետն արձանագրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով:

«Իհարկե, թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է